Մեզ համար ողբերգական և հակահայկական սիմվոլիկայի հաղթարշավի գագաթնակետն ուրվագծվեց այսօր և կարող է արձանագրվել վաղը՝ սեպտեմբերի 21-ին, անկախության խորհրդի և արցախյան շարժման ճիշտ հակառակ տրամաբանությամբ:
Դե հիմա հոգեբանորեն պատրաստվեք Նիկոլի բերած ավտոբուսներում ադրբեջանցի կնանիքին տեղ զիջելուն:
Հիմա պատրաստվեք, որ հարևան ադրբեջանցու հետ կռիվ եք անելու ոռոգման ջրի հերթի համար...
Հետո հպարտ դեմքով պատմության մեջ կգրեն ու կպատմեն 120 000 հայի մասին, թե ոնց շուրջ մեկ տարի հերոսաբար դիմադրեցին, չհանձնվեցին, կենաց մահու կռիվ տվեցին... ու վերջում ոնց ֆրանսիական նավերով կամ ռուսական կամազներով ստիպված տարհանվեցին:
Երևանի հրապարակը, իմա՝ հայասեր, սրտացավ հանրությունն այս պահին մի գլխավոր անելիք ունի միայն՝ հաշված ժամերի ընթացքում օգնական նշանակալից ուժեր հասցնել անհավասար ճակատամարտի մեջ գտնվող արցախցիներին:
Ուզում ես հարց տալ.
- Արցախը հիմա՞ է ավելի անպաշտպան, թե՞ 2020-ի նոյեմբերի 9-ին։
- Հիմա՞ ենք ավելի շրջափակված, թե՞ այն ժամանակ, երբ Քարվաճառը, Քաշաթաղն ու Ակնան, իրենց «չեղած» խրամատներով, մերն էին:
Ադրբեջանը պաշտոնապես պատերազմ է հայտարարել Արցախում։ Ընդ որում, այդ պատերազմի պատճառը, ըստ Ադրբեջանի, Հայաստանի զինված ուժերի, հենց իրենց հնարած, առկայության պատճառով է։
Հայաստանը կտրել Ռուսաստանից ու Իրանից (հյուսիս-հարավից) և տեղավորել Չինաստանից Եվրոպա (արեելք-արևմուտք) աշխարհատնտեսական առանցքում չի հաջողվելու, չնայած Հայաստանն իր կողմից ամեն բան արել է դրա համար. 2018-ին բեմականացրել է թավշյա հեղափոխություն, տուրք է տվել թուրքական պահանջներին` հրաժարվելով Արցախից, խոստացել է Սյունիքով անցնող ճանապարհը վերապատվիրակել...